Ովքեր են 2026թ. «Ոսկե գնդակի» հավակնորդները
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Բրիտանական The Independent առցանց պարբերականը կազմել է 2026 թ. «Ոսկե գնդակի» նվաճման հիմնական հավակնորդների վարկանիշային ցուցակը: Ցուցակի առաջին տեղն է զբաղեցրել «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին:
Այս մասին հայտնում է championat.ru-ն։
«Ոսկե գնդակի» նվաճման հավակնորդների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա):
2. Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա):
3. Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա):
4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա):
5. Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի», Արգենտինա):
6. Ուսման Դեմբելե («ՊՍԺ», Ֆրանսիա):
7. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա):
8. Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա):
9. Մայքլ Օլիսե («Բավարիա», Ֆրանսիա):
10. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա):
2025 թ. «Ոսկե գնդակը» նվաճել է «ՊՍԺ»-ի և Ֆրանսիայի հավաքականի վինգեր Ուսման Դեմբելեն:
Կարդացեք նաև. Լա Լիգայի նախագահը կոչ է արել Ինֆանտինոյին հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից

