Բացառիկ քաջություն․ ըմբիշ Գևորգ Հարությունյանն արմունկի կոտրվածքով բրոնզե է մեդալ է նվաճել Բաքվում անցկացվող Աշխարհի առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բացառիկ կամային հատկություններով օժտված մարդ, որի անունն է Գևորգ Հարությունյան․ ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս կոտրում է արմնկային ոսկորը և շարունակում գոտեմարտել մինչևւ վերջ,միայն մրցավարական անարդար վերաբերմունքի արդյունքում պարտվում, հայտնում է Արարատի ըմբշամարտի ակումբը։
«Այնուհետև կոտրած արմունկով, անտեսելով ցավերը, Գևորգը շարունակում էպայքարել բաղձալի բրոնզե մեդալի համար՝հաղթելով Ասիայի չեմպիոնին ղազախ և վրացի մրցակիցներին և վաստակում իր բաժին մեդալը։ Սա բացառիկ նաև հայրենասիրության դրսևորում է, որ ամեն գնով ցանկացել է անել մեր սանը․ այն է հայոց եռագույնը բարձրացնել Բաքվում, որը նրան հաջողվել է։ Գևորգին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում և վերադարձ մարզումային պրոցեսին», – նշվում է հաղորդագրության մեջ։

