Հայ ըմբիշ Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում անցկացվող Մ–17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

31.07.2026, 15:47
Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում անցկացվող Մ–17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Հայ ըմբիշ Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում անցկացվող Մ–17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում անցկացվող Մ–17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում 4-1 հաշվով առավելության է հասել վրացի Սաբա Մինդիաշվիլիի նկատմամբ ու երեկոյան կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար։

Ավելի վաղ որակավորման փուլում Բալեյանը 8-6 հաշվով առավելության հասել է լեհ Պրշեմիսլավ Մռոժեկի նկատմամբ ու նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր։