Հայ ըմբիշ Էրիկ Պապիկյանը 9-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին (ՎԻԴԵՈ)
31.07.2026,
11:33
65 կգ քաշային Էրիկ Պապիկյանը մեկնարկում 9-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ 65 կգ քաշային Էրիկ Պապիկյանը մեկնարկում 9-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին ու շարժվում է առաջ հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հաղթանակով մեկնարկեց նաև 55 կգ քաշային Դավիթ Բալեյանը։
Որակավորման փուլում Բալեյանը 8-6 հաշվով առավելության հասավ լեհ Պրշեմիսլավ Մռոժեկի նկատմամբ ու նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։
Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող Մ-17 ԱԱ-ում այսօր պայքարի մեջ են մտնում ազատ ոճային ըմբիշները։
Բաքվում ընթացող Մ-17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավարտել է իր ելույթները և վերադարձել Հայաստան։

