Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է. Նարեկ Կարապետյանը` իր առանձնատան խուզարկությունների մասին

31.07.2026, 12:16
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է այսօր վաղ առավոտից իր առանձնատանն իրականացված խուզարկություններին
Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է. Նարեկ Կարապետյանը` իր առանձնատան խուզարկությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է այսօր վաղ առավոտից իր առանձնատանն իրականացված խուզարկություններին։

«Քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց փաստորեն արգելվում է զբաղվել քաղաքականությամբ։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է», - ասաց Կարապետյանը լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ սա արդեն հոբելյանական, հերթական խուզարկությունն էր իրենց տանը։

«Ամեն անգամ նույն պատմությունն է։ Ինչ-որ նախաքննական պրոցեսով է պայմանավորված։ Կան սահմանափակումներ, բայց կարող եմ ասել, որ ինչ-որ բան չեն տարել», - նշեց Կարապետյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժայինները խուզարկություններ են անցկացնում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի առանձնատանը։

2026 թ.-ի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Նարեկ Կարապետյանը պատգամավորական մանդատ է ստացել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքից։

Կարդացեք նաև. Ուժայինները խուզարկություններ են անցկացնում Նարեկ Կարապետյանի առանձնատանը