Այսօր 6,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

31.07.2026, 09:46
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ այսօր 6,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 6,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ այսօր 6,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։

Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը,  վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի  19/4-95 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։