Ուժայինները խուզարկություններ են անցկացնում Նարեկ Կարապետյանի առանձնատանը
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ուժայինները խուզարկություններ են անցկացնում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի առանձնատանը;
«Ուժեղ Հայաստանի նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակվում են։ Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են իրականացնում», - Facebook-յան իր էջում գրել է կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը` «Նովոստի Արմենիա» - ի հարցմանն ի պատասխան հայտնեց, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։
Ավելի վաղ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամի չափով գրավը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ «բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով, շանտաժով կամ նյութապես շահագրգռելով օրինական կամ ապօրինի հավաքին մասնակցելուն հարկադրելը» (ՀՀ ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մաս) և «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը» (ՀՀ ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։
2026 թ.-ի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Նարեկ Կարապետյանը պատգամավորական մանդատ է ստացել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքից։

