Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում անցկացվող Մ–17 աշխարհի առաջնությունում (ՎԻԴԵՈ)

28.07.2026, 18:52
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում անցկացվող Մ–17 աշխարհի առաջնությունում․ ՎԻԴԵՈ
Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում անցկացվող Մ–17 աշխարհի առաջնությունում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում անցկացվող Մ–17 աշխարհի առաջնությունում։

48 կգ քաշային հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում ժամանակից շուտ առավելության հասավ հունգարացի մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Սա Հայաստանի առաջին մեդալն է առաջնությունում։