Մեսսին հեռանո՞ւմ է. հայտնի է Մեսսի ապագան Արգենտինայի հավաքականում. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մտերիմ շրջապատին չի հայտնել 2026 թ.-ի աշխարհի առաջնությունից հետո ազգային թիմում կարիերան ավարտելու մասին, հայտնում է TyC Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին Մեսսին վերջակետ չի դրել Արգենտինայի հավաքականում իր կարիերային։
«Հարձակվողը երբեք չի ասել իր մտերիմներին, թե մրցաշարից հետո կավարտի միջազգային կարիերան։ Քիչ հավանական է, որ Իսպանիայի հավաքականի դեմ եզրափակիչը դարձել է նրա վերջին հանդիպումը ազգային թիմի կազմում»,-փոխանցում է աղբյուրը՝ հավելելով, որ ամենահավանական սցենարը թվում է Մեսսիի հրաժեշտը երկրպագուներին հենց Արգենտինայում։ Վերջնական որոշում ֆուտբոլիստը դեռևս չի կայացրել։
ԶԼՄ-երն ավելի վաղ գրում էին, որ ֆուտբոլիստը որոշում է կայացրել ավարտել կարիերան Արգենտինայի հավաքականում։ Նշվում էր, որ 39-ամյա հարձակվողն իբր իր որոշման մասին հայտնել է հավաքականի ընկերներին՝ հանդերձարանում հուզիչ ելույթ ունենալով։ Դրանում Մեսսին իբր ասել է, որ Իսպանիայի դեմ 2026 թ.-ի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը վերջինը կլինի իր համար ազգային թիմի կազմում։
Նշենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 0:1 հաշվով պարտություն է կրել Իսպանիայի ընտրանուց: Մեսսին դարձել է մրցաշարում ազգային թիմի ամենաարդյունավետ խաղացողը՝ խփելով 8 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։

