Հրդեհ՝ Երևանի Նազարբեկյան թաղամասում. հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տնակներ

22.07.2026, 10:18
Այրվել է խոտածածկույթ, թփուտներ և ծառի կոճղեր
Հրդեհ՝ Երևանի Նազարբեկյան թաղամասում. հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տնակներ

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 21-ին՝ ժամը 20։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում, փոխանցում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։47-ին, մարվել՝ 22։30-ին։ Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և ծառի կոճղեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի և ոչ բնակելի տնակներ։