Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ
19.07.2026,
12:32
Քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է, հայտնել է ՔԿ-ն
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը՝ հղում անելով Քննչական կոմիտեին։
«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- 1lurer.am-ին հայտնել են ՔԿ-ից։
Նշենք, որ նախօրեին Երևանում՝ Մուրացան փողոցում կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ։

