Քրվարույթ է հարուցվել Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկում 6–ամյա երեխայի նկատմամբ ենթադրյալ ֆիզիկական ներգործության փաստի առթիվ

17.07.2026, 13:10
Քրվարույթ է նախաձեռնել Արաբկիր վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ ենթադրյալ ֆիզիկական ներգործության փաստի առթիվ
Քրվարույթ է հարուցվել Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկում 6–ամյա երեխայի նկատմամբ ենթադրյալ ֆիզիկական ներգործության փաստի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ ենթադրյալ ֆիզիկական ներգործության փաստի առթիվ։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը անչափահասի նկատմամբ)։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ», – «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, հուլիսի 11-ին Արաբկիր վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզներից մեկում դայակը քաշել է 6–ամյա երեխայի այտերը, ցավ պատճառել, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք։ Երեխան տեղափոխվել է «Ուիգմոր Քլինիք» ԲԿ, որտեղ ախտորոշվել է աջ և ձախ այտերի մակերեսային շրջանի վնասվածք։

Կարդացեք նաև․ Երևանում 1-ամյա երեխան մահացել է վնասվածքների և սրտի կանգի պատճառով