ՀՀ ՔԿ-ում քրգործ է հարուցվել Երևանում 16-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով
15.07.2026,
12:32
ՀՀ ՔԿ-ում քրգործ է հարուցվել Երևանում 16-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 16-ամյա աղջկա մահվան դեպքից հետո։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- «Նովոստի-Արմենիա» -ին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ՝ Կիմա Ավդալյանը։.
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավթաշենում բազմահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին։
Ըստ նախնական տվյալների՝ նա պատահաբար ընկել է 6-րդ հարկից։

