Այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

14.07.2026, 09:46
24-ժամյա ջրանջատում' Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. 24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9, Վ. Շենգավիթ 2-րդ, Կատովսկու, Մուսաելյան, Դոդոխյան, Ղարիբջանյան, Պատկանյան, Եղբայրության, Արագածի փողոցների, Մանանդյան 20-41 /ՀԿՑ/, Մանթաշյան   10-55, Չեխովի 1-32, Բագրատունյաց 15, Գ.Նժդեհ 1-30 շենքերի ջրամատակարարումը: