Վաղը գազամատակարարման դադարեցում է նախատեսված Երևանի և Սյունիքի մարզի որոշ հասցեներում

13.07.2026, 21:15
Գազամատակարարման պլանային դադարեցում է նախտեսված  Երևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 14-ին,  Սյունիքի մարզի Գորայք բնակավայրում՝ հուլիսի 14-ին և 15-ին
Վաղը գազամատակարարման դադարեցում է նախատեսված Երևանի և Սյունիքի մարզի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գազամատակարարման պլանային դադարեցում է նախտեսված  Երևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 14-ին,  Սյունիքի մարզի Գորայք բնակավայրում՝ հուլիսի 14-ին և 15-ին, հայտնում է «Գազպրոմ–Արմենիա» ընկերությունը։
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան, Իսահակյան, Տերյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
 
ժամը 09։00-ից մինչև ժամը 21։00-ն՝ Դավթաշեն վարչական շրջանի 1-ից մինչև 10-րդ փողոցների, ինչպես նաև «Ֆիզիկայի» բնակելի թաղամասի («Ֆիզգորոդոկ») գազասպառողների գազամատակարարումը։
 
Հուլիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
 
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։