Շուրջ 24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

13.07.2026, 18:32
Երևանի վարչական շրջաններից մեկում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված
Շուրջ 24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի վարչական շրջաններից մեկում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 13-ին ժամը 18:00-ից մինչև հուլիսի 14-ը 17:00-ն կդադարեցվի Արտաշեսյան Պող. 51/17 շենքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։