Հերթական զեղծարարություն. ՃՈ–ի անունից կեղծ հաղորդագրություններ են ստացվում
11.07.2026,
15:50
Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է հերթական կեղծ հաղորդագրությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է հերթական կեղծ հաղորդագրությունների մասին։
Նշվում է, որ քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային Ոստիկանության» անունից։
«Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։ Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

