ՀՀ–ում առաջին անգամ հաջողությամբ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն (ՎԻԴԵՈ)

11.07.2026, 11:48
Բելգիայում գտնվող աշխարհի առաջատար ուրոլոգներից մեկը 3300 կմ հեռավորությունից վիրահատել է Երևանում գտնվող պացիենտին․ ՎԻԴԵՈ
ՀՀ–ում առաջին անգամ հաջողությամբ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում հաջողությամբ իրականացվել է երկրում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը, հայտնում են ԲԿ–ից։

Շագանակագեղձի քաղցկեղի վաղ՝ առաջնային փուլում գտնվող պացիենտի մոտ իրականացվել է շագանակագեղձի՝ ռոբոտ-ասիստենցված արմատական հեռացում։   

Բելգիայում գտնվող աշխարհի առաջատար ուրոլոգներից մեկը՝ Ալստ քաղաքի OLV հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար և Orsi ակադեմիայի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մոտտրիեն ավելի քան 3300 կմ հեռավորությունից վիրահատել է «Սլավմեդ»-ում գտնվող պացիենտին։

ԲԿ–ի տվյալներով, հեռավար վիրահատական միջամտությունն անցել է հարթ և անվտանգ։