Հուլիսի 12–ին Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու Վարդավառի կապակցությամբ

10.07.2026, 11:39
Կիրակի Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու Վարդավառի կապակցությամբ
Հուլիսի 12–ին Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու Վարդավառի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 12–ին Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու Վարդավառի կապակցությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես, հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոց (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս)՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ: