Ոչ ոք չոր չի մնա․ ինչպես են երևանցիներն այս տարի տոնելու Վարդավառը (ՎԻԴԵՈ)

09.07.2026, 20:25
Հանրապետության հրապարակում ողջ օրվա ընթացքում նախատեսված են ջրային միջոցառումներ, մանկական ժամանցային գոտի, վազքի մարաթոն, սննդի գոտի․ ՎԻԴԵՈ
Ոչ ոք չոր չի մնա․ ինչպես են երևանցիներն այս տարի տոնելու Վարդավառը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի, որտեղ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին սպասվում է Վարդավառի հետաքրքիր ծրագիր, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Ողջ օրվա ընթացքում նախատեսված են ջրային միջոցառումներ, մանկական ժամանցային գոտի, վազքի մարաթոն, սննդի գոտի, տոնական համերգ՝ սիրված հայ արտիստների և իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ի մասնակցությամբ։