Ոսկեպարում 21–ամյա երիտասարդը ցատկել է գետը և գլխով հարվածել քարին․ նրա մարմինը դուրս են բերել քաղաքացիները

10.07.2026, 12:12
Ողբերգական դեպք՝ Ոսկեպարում․ 21–ամյա երիտասարդը ցատկել է գետը և գլխով հարվածել քարին
Ոսկեպարում 21–ամյա երիտասարդը ցատկել է գետը և գլխով հարվածել քարին․ նրա մարմինը դուրս են բերել քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրում 21 տարեկան տղան ընկել է գետը և չի նկատվում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացիները գետից դուրս են բերել մահացածի մարմինը, ով, ըստ նախնական տեղեկությունների, լողալու նպատակով ցատկել է գետը և գլխով հարվածել քարին։

Քննիչներն ու ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Գառնիկ Ղ․-ն է։

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, նշում էին, որ մահացածի մարմինը քաղաքացիների հետ գետից դուրս են բերել հանգստի մեջ գտնվող 2 հրշեջ փրկարարներ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։