Քարաթափման վտանգ՝ Երևան–Սևան ճանապարհին․ դեպքի վայր են մեկնել փրկարարներ (ՖՈՏՈ)

07.07.2026, 13:35
Քարաթափման վտանգ է գրանցվել Երևան–Սևան ճանապարհին․ ՖՈՏՈ
Քարաթափման վտանգ՝ Երևան–Սևան ճանապարհին․ դեպքի վայր են մեկնել փրկարարներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 7-ին՝ ժամը 09։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ բլրի վրա, առկա է մեծ չափերով քար․ կա ընկնելու վտանգ, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ մոտ 8 խմ։

.32135646.jpg