Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկում․ կա տուժած

03.07.2026, 18:22
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկում․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 3-ին՝ ժամը 17:07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի պահեստային մասում. կա մեկ տուժած:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ: