Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնում․ բախվել են Volkswagen–ն ու Chevrolet–ն, մեկ այլ մեքենա էլ վրաերթի է ենթարկել Chevrolet–ի վարորդին և ուղևորին

02.07.2026, 14:36
Արագածոտնում բախվել են Volkswagen–ն ու Chevrolet–ն, մեկ այլ մեքենա էլ վրաերթի է ենթարկել Chevrolet–ի վարորդին և ուղևորին
Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնում․ բախվել են Volkswagen–ն ու Chevrolet–ն, մեկ այլ մեքենա էլ վրաերթի է ենթարկել Chevrolet–ի վարորդին և ուղևորին

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «Volkswagen» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո երբ երկու ավտոմեքենաների վարորդները և ուղևորները իջել են ավտոմեքենաներից և փորձել են ընդհանուր հայտարարի գալ, «Saturn» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ռ․Սարգսյանն է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։