Հայաստանը երբեք խնդիր չի դրել, չունի և չի դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում․ Փաշինյան

02.07.2026, 13:42
Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում, հայտարարել է Փաշինյանը
Հայաստանը երբեք խնդիր չի դրել, չունի և չի դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը երբեք խնդիր չի դրել, չունի և չի դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում և, բնականաբար, մեր միջազգային ոչ մի գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց մյուս կողմից էլ որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ շահերը։ Կարծում եմ, որ սա տրամաբանական է ցանկացած երկրի համար», – ասաց Փաշինյանը Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։