Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու․ Սոնա Ռուբենյանը ուրախալի լուր է հայտնել (ՎԻԴԵՈ)

02.07.2026, 12:15
Երգչուհի Սոնա Ռուբենյանը յուրօրինակ ձևով հայտնել է, իր հղիության մասին․ ՎԻԴԵՈ
Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու․ Սոնա Ռուբենյանը ուրախալի լուր է հայտնել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երգչուհի Սոնա Ռուբենյանը յուրօրինակ ձևով հայտնել է, իր հղիության մասին։

Նա Instagram–ի իր էջում ներկայացրել է նոր տեսահոլովակից հատված և գրառում կատարել։

«Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։ Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով։ Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու։ Իսկ տեսահոլովակը՝ շուտով», – գրել է երգչուհին։