Ինչպես պահպանել հոդերի առողջությունը վարժությունների և սննդի միջոցով․ փոփ-8 խորհուրդներ

25.06.2026, 18:37
Ռևմատոլոգ փորձագետները և օրթոպեդ վիրաբույժները նշում են, որ հոդերի առողջությունն ուղղակիորեն կախված է կանոնավոր ֆիզիկական ակտիվությունից և կենսակերպից
Ինչպես պահպանել հոդերի առողջությունը վարժությունների և սննդի միջոցով․ փոփ-8 խորհուրդներ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռևմատոլոգ փորձագետները և օրթոպեդ վիրաբույժները նշում են, որ հոդերի առողջությունն ուղղակիորեն կախված է կանոնավոր ֆիզիկական ակտիվությունից և կենսակերպից:

Նույնիսկ փոքր, բայց կանոնավոր ծանրաբեռնվածությունը (շաբաթական 150 րոպե չափավոր ակտիվություն կամ ավելի քիչ, բայց կանոնավոր) օգնում է նվազեցնել արթրիտի ռիսկը և բարելավել հոդերի աշխատանքը, գրում է The Guardian-ը:

Թոփ-8 խորհուրդները

• Ավելի շատ շարժում. կանոնավոր քայլքը, վազքը, լողը և այլ ակտիվությունները ամրապնդում են մկանները և պաշտպանում հոդերը

• Ուժային վարժությունները (կքանիստեր, կամրջակներ) կարևոր են հոդերի կայունության համար

• Ձգումները և վերականգնումն օգնում են պահպանել շարժունակությունը,

• Վարժությունների «փոքր չափաբաժիններն» ավելի արդյունավետ են, քան հազվադեպ ինտենսիվ ծանրաբեռնվածությունը

• Ցավի վերահսկում. կարևոր է չանտեսել մշտական կամ գիշերային ցավը

• Սնունդ և քաշ. առողջ դիետան և ավելորդ քաշի նվազեցումը պակասեցնում են հոդերի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը,

• Կենսակերպ. հրաժարում ծխելուց, ալկոհոլի չարաշահումից

• Մկանների ամրապնդման միջոցով հնարավոր վարժություններին նախապատրաստվելը բարելավում է վերականգնումը:

Գլխավոր գաղափարը՝ հոդերը «ապրում են» շարժման հաշվին. չափավոր, կանոնավոր ակտիվությունը շատ ավելի օգտակար է, քան դրա բացակայությունը կամ հազվադեպ գերծանրաբեռնվածությունը, նշում են մասնագետները: