Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան
25.06.2026,
19:23
Նախաձեռնությունը հնարավորություն կստեղծի ձևավորելու հայկական գորգարվեստին և մշակութային արժեք ներկայացնող առարկաներին նվիրված նոր մշակութային կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Գորգարվեստի թանգարանի ստեղծման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Համաձայն հուշագրի՝ բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող անշարժ գույք, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով։
Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի պահպանման և զարգացման ռազմավարությամբ նախատեսված էր Գորգի թանգարանի ստեղծում՝ որպես ոլորտում կարևոր անելիք։
«Հիմա գտնվում ենք նվիրատվությունն ընդունելու իրավական գործընթացում: Շինարարական աշխատանքների ավարտին կունենանք բազմակողմանի համալիր, որը կներառի թե՛ գորգի թանգարանը, թե՛ ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ նաև մեր արվեստագետները հնարավորություն կունենան տարբեր ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև կստեղծվի ժողովրդական արհեստների ներկայացման միջավայր», - նշում է Անդրեասյանը:
Նրա դիտարկմամբ՝ առանձնակի կարևոր է նաև թանգարանային համալիրի տեղադիրքը՝ որպես զբոսաշրջային ակտիվ երթուղի, ինչը նոր համագործակցությունների, մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի ճանաչելիության բարձրացման հնարավորություն է: Նախարարն ընգծել է, որր ամեն ջանք կներդրվի աշխատանքները հնարավորինս արագ ավարտելու և թանգարանի դռները օր առաջ լայն հանրության առջև բացելու նպատակով:
Նախաձեռնությունը հնարավորություն կստեղծի ձևավորելու հայկական գորգարվեստին և մշակութային արժեք ներկայացնող առարկաներին նվիրված նոր մշակութային կենտրոն: Այն կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլև որպես կրթամշակութային հարթակ, որտեղ կիրականացվեն թեմատիկ ցուցադրություններ, վարպետաց դասեր, կրթական ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կապահովի թանգարանի մասնագիտական և կազմակերպչական կայացումը՝ ներգրավելով անհրաժեշտ