Հայտնի են Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)

20.07.2026, 11:21
Երևանում հայտարարել են պաշտոնական մրցութային ծրագրերի հաղթողների անունները՝ նշելով միջազգային, տարածաշրջանային և կարճամետրաժ կինոյի լավագույն աշխատանքները. ՖՈՏՈ
Հայտնի են Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան»  միջազգային կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Ոսկե ծիրան» 23-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են պաշտոնական մրցութային ծրագրերի հաղթողների անունները՝ նշելով միջազգային, տարածաշրջանային և կարճամետրաժ կինոյի լավագույն աշխատանքները:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե ծիրանին», արժանացել է «The Currents» կինոնկարը: «Արծաթե ծիրանը» ստացել է «Past, Future, Continuous» ֆիլմը, իսկ «London» ֆիլմն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակմանը:

Золотой абрикос

Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է «Inside Amir» ֆիլմին: «Արծաթե ծիրանին» արժանացել է «Dry Leaf» ֆիլմը, որը ստացել է նաև Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) մրցանակը:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակը ստացել է «Dialogues Solitaire» ֆիլմը: Կինոնկարն արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին: «Արծաթե ծիրանը» շնորհվել է «Paid Mourners» ֆիլմին:

Золотой абрикос

Ժյուրիի հատուկ հիշատակմանն են արժանացել «Relic» և «Together Alone» ֆիլմերը:

Բացի այդ, ռեժիսոր Թերեզա Նվոտովայի «Father» ֆիլմը մրցանակ է ստացել Հայաստանում և Վրաստանում տարածման համար: Մրցանակն ուղեկցվում է 6 հազար եվրո դրամական պարգևով, որն ուղղվելու է ֆիլմի տարածաշրջանային տարածումն ապահովելու նպատակով:

Պարգևատրման արարողությամբ եզրափակվել է հերթական «Ոսկե ծիրան» փառատոնը, որը համախմբել էր վառ կինեմատոգրաֆիական աշխատանքներ ողջ աշխարհից և վերահաստատեց ստուգատեսի ձգտումը՝ բացահայտելու ու առաջ մղելու տաղանդավոր հեղինակներին:

 Золотой абрикос