114 սև-սպիտակ պատմություն աշխարհի 13 երկրից․ բացառիկ ցուցահանդես՝ Երևանում

10.09.2026, 17:19
Ցուցահանդեսում կներկայացվի 13 երկիր ներկայացնող 55 լուսանկարչի 114 սև-սպիտակ լուսանկար
114 սև-սպիտակ պատմություն աշխարհի 13 երկրից․ բացառիկ ցուցահանդես՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ կներկայացվի ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ, սև-սպիտակ անալոգային լուսանկարչության վարպետ–տպագրիչ Թորոս Ալաջաջյանի «Սև և սպիտակի լույսը» խորագրով լայնածավալ հետահայաց ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում կներկայացվի 13 երկիր ներկայացնող 55 լուսանկարչի՝ Անրի Կարտիե-Բրեսոնի, Սեբաստիան Սալգադոյի, Մարկ Ռիբուի, Ռենե Բյուրիի, Դեյվիդ Լինչի, Անտուան Ագուջյանի, Ֆրանսուազ Դեմյուլդերի, Մարի-Լոր դը Դեքերի և այլ անվանի հեղինակների 114 սև-սպիտակ լուսանկար, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

Հանդիսավոր բացումը տեղի կունենա՝ սեպտեմբերի 11-ին ժամը 19:00-ին Արդի արվեստի կենտրոնում։ Արարողությանը ներկա կլինի նաև վարպետը՝ Թորոս Ալաջաջյանը։

Ցուցահանդեսը կներկայացվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնը («ՀայԱրտ» Կենտրոն) լուսանկարչության 200-ամյակի առթիվ և կգործի մինչև դեկտեմբերի 11-ը։

Թորոս Ալաջաջյանը սև-սպիտակ անալոգային լուսանկարչության վարպետ տպագրիչ է և Ֆրանսիայում գործող Toroslab լուսանկարչական լաբորատորիայի հիմնադիրը։ Շուրջ վեց տասնամյակ Փարիզում գործունեություն ծավալած Ալաջաջյանն աշխատել է համաշխարհային լուսանկարչության անվանի վարպետների նեգատիվների հետ։