«Թիֆլիս-Փարիզ-Երևան». Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի հետահայաց ցուցահանդեսը (ՖՈՏՈ)

09.10.2026, 11:55
Ցուցադրության հայեցակարգային առանցքն է կազմում Երվանդ Քոչարի նորարարական «Տարածական նկարչությունը». ՖՈՏՈ
«Թիֆլիս-Փարիզ-Երևան». Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի հետահայաց ցուցահանդեսը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. ՀՀ անկախության 35-ամյակի շրջանակում Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ցուցադրության հայեցակարգային առանցքն է կազմում Երվանդ Քոչարի նորարարական «Տարածական նկարչությունը»: Նախագծում ներառված են նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, ինստալյացիաներ և այլ մեդիաներ, որոնք ընդգծում են մաեստրոյի ապագամետ մտածողության կենդանի շարունակականությունն ու ներուժը:

Выставка Ерванда Кочара

Այն բացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո և գործելու է 2026 թվականի հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը:

Ցուցահանդեսի բացման նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավայի ուղեկցությամբ այցելել են Վրաստանի ազգային պատկերասրահ, ծանոթացել ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներին, ձևավորմանը և ներկայացվելիք ստեղծագործություններին։

Выставка Ерванда Кочара

Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ կներկայացվի նաև «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» եռալեզու (հայերեն, վրացերեն, անգլերեն) նոր պատկերագիրք-կատալոգը (հեղինակ՝ Կարինե Քոչար)։ Հրատարակությունն ընդգրկում է վերջին տարիների արժեքավոր արխիվային բացահայտումներն ու նորահայտ փաստագրական տվյալները:

Միջոցառումն իրականացվում է Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում՝ «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) և Վրաստանի ազգային թանգարանի միջև ձևավորված համագործակցությամբ։

Выставка Ерванда Кочара