Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը Հայաստանը կներկայացնի «Օսկար» մրցանակաբաշխությանը

08.09.2026, 12:03
99-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» լիամետրաժ ֆիլմը
Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը Հայաստանը կներկայացնի «Օսկար» մրցանակաբաշխությանը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի կինոակադեմիան տեղեկացրել է, որ 99-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» լիամետրաժ ֆիլմը։

Ֆիլմի և ռեժիսորի մասին

«Արտոյի երկիրը» (In the Land of Arto) ֆիլմը հայ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի լիամետրաժ գեղարվեստական դեբյուտն է, որը նախկինում հայտնի էր իր վավերագրական աշխատանքներով։

Ֆիլմում նկարահանվել են Կամիլ Կոտենը, Զար Ամիր Էբրահիմին, Դենի Լավանը, Շանթ Հովհաննիսյանը, Հովնաթան Ավեդիքյանը, Ալեքսանդր Խաչատրյանը և Բաբկեն Չոբանյանը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2025 թվականի օգոստոսին Լոկառնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ այն ցուցադրվել է Piazza Grande ծրագրում։ 2026 թվականի հուլիսին «Արտոյի երկիրը» դարձել է «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմը։

«Օսկար» մրցանակաբաշխության 99-րդ արարողությունը տեղի կունենա 2027 թվականի մարտի 14-ին։ Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան հավակնորդների կարճ ցուցակը նախատեսում է հրապարակել 2026 թվականի դեկտեմբերի 15-ին, իսկ անվանական մրցանակակիրներին՝ 2027 թվականի հունվարի 21-ին։

Կարդացեք նաև. Գալա-համերգ, Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն. Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր