Գալա-համերգ, Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն. Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

04.09.2026, 19:37
2026 թվականի հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին
Գալա-համերգ, Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն. Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 2026 թվականի հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ծրագիրը կմեկնարկի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա-համերգով, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։

Նախատեսվում է նաև Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն, որը կգործի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 8-ը:

Սեպտեմբերի 3֊ին` նախապատրաստական աշխատանքների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մեկնել է Թբիլիսի, հանդիպել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Գիորգի Միրցխուլավայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի մշակույթի օրեր ծրագրի կազմակերպմանն առնչվող հարցեր, անդրադարձել երկկողմ մշակութային կապերի զարգացման նոր հնարավորություններին։

Նախարարի տեղակալն այցելել է նաև Թբիլիսիի Զաքարիա Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, հանդիպել թատրոնի գեղարվեստական ղեկավար Բադրի Մայսուրաձեի հետ: