Երերույքի տաճարի տարածքում կստեղծվի հնավայր-թանգարան
27.08.2026,
11:45
Երերույքի տաճարի տարածքում նախատեսվում է ստեղծել հնավայր-թանգարան
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /Նովոստի–Արմենիա/․ Երերույքի տաճարի տարածքում նախատեսվում է ստեղծել հնավայր-թանգարան, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երերույքի տաճարում նախագիծ ենք իրականացնում, այնտեղ մենք հնավայր-թանգարան ենք հիմնադրում»,- ասաց Փաշինյանն այսօր կառավարության նիստում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշեց, որ իրականացվում են հուշարձանի ամրակայման և վերականգնման աշխատանքներ և պեղումներ։
«Տարածքը շատ մեծ պոտենցիալ ունի, և պլանավորում ենք զարգացնել՝ դրանով նպաստելով նաև հարակից Անի Պեմզա բնակավայրի զարգացմանը»,- ասաց նախարարը։
Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անի Պեմզա ավանում` հնագույն Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա։

