ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կարող է փոխվել․ ՆԳՆ-ն փաթեթ է մշակում (ՎԻԴԵՈ)

27.08.2026, 11:17
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ աշխատանքային քննարկում․ ՎԻԴԵՈ
ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կարող է փոխվել․ ՆԳՆ-ն փաթեթ է մշակում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ աշխատանքային քննարկում, հայտնում են ՆԳՆ-ից։

Օրակարգում քաղաքացիության տրամադրման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը, գործող իրավակարգավորումների կատարելագործմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանն առնչվող հարցերն էին։

Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը` կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը։

«Մենք վերաարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը և դրա տրամաբանության մեջ դնում ենք պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանություն։ Ինչի շուրջ որ կառուցենք մնացյալ բոլոր լուծումները, մեր ընդհանուր ընկալման առանցքը դա է, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից նոր որակ պետք է ունենանք»,- ասել է նախարարը։

Ներկայացվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու, վերականգնելու և հարակից գործընթացների վերանայմանն ու կատարելագործմանն ուղղված առաջարկներ։

Քննարկվել են իրավական պահանջների և գործող մեխանիզմների բարելավման հնարավորություններև և ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը միտված լուծումները` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը ՀՀ իրավական և գործնական առանձնահատկություններին համապատասխանեցնելու նպատակով։

Նախարարը հանձնարարել է քննարկման արդյունքներով փաթեթը բերել վերջնական տեսքի և ներկայացնել հանրային քննարկման։