Ջրվեժում փոխվում է երթևեկության առաջնահերթությունը․ օգոստոսի 28-ից կգործեն նոր կանոններ

26.08.2026, 16:50
Օգոստոսի 28-ից Ջրվեժում կփոխվի երթևեկության կազմակերպման կարգը
Ջրվեժում փոխվում է երթևեկության առաջնահերթությունը․ օգոստոսի 28-ից կգործեն նոր կանոններ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 28-ից Ջրվեժում կփոխվի երթևեկության կազմակերպման կարգը։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Ջրվեժի 6-րդ – 10-րդ փողոցների խաչմերուկից մինչև Մինսկի – Արտեմ Միկոյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը այսուհետ կհանդիսանա գլխավոր ճանապարհ։

«Միևնույն ժամանակ, Ջրվեժի 10-րդ փողոցը կստանա երկրորդական ճանապարհի կարգավիճակ»,-նշվում է հաղորդագրության մեջ։