GullivAir-ը վերսկսում է Սոֆիա-Երևան ուղիղ չվերթները. հայտնի է մեկնարկի ամսաթիվը
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Սոֆիա-Երևան երթուղով ուղիղ ավիաչվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից, Facebook-յան իր պաշտոնական էջում հայտնում է Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունը։
Չվերթներն իրականացվելու են բուլղարական GullivAir ավիաընկերության կողմից շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և շաբաթ օրերին։
Հաղորդագրության համաձայն՝ չվերթները նախատեսված են 2026 թ.-ի նոյեմբերի 7-ից մինչև 2027 թ.-ի մարտի 25-ը։ Երթուղու հաջող ընթացքի դեպքում ավիաընկերությունը մտադիր է դեպի Երևան թռիչքները շարունակել նաև ամառային շրջանում։
Բացի այդ, ձմեռային շրջանում GullivAir-ը ուղիղ չվերթներ է իրականացնելու Սոֆիայից դեպի Մալե, Փուկետ և Բանգկոկ։ Հայաստանից ժամանած ուղևորները, անհրաժեշտ տեխնիկական և օպերացիոն համակարգումն ավարտվելուց հետո, կկարողանան Սոֆիայի միջոցով մեկնել այդ քաղաքներ միասնական տոմսով։
Կարդացեք նաև. «China Southern Airlines» ավիաընկերությունը Երևանում գրասենյակ է բացել

