ԱՄՆ-ը կասեցրել է ներգաղթային վիզաների դիմումների ընդունումն ամբողջ աշխարհում
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ վարչակազմը ողջ աշխարհում կասեցրել է ներգաղթային վիզաների դիմումների ընդունումը, հայտնում է kommersant-ը՝ հղում անելով Financial Times-ին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը թերթին հայտնել է, որ որոշում է կայացվել հյուպատոսական աշխատակիցների համար «խորը ուսուցում» անցկացնել այն անձանց ստուգման վերաբերյալ, ովքեր կարող են ԱՄՆ կառավարության օգնության կարիք ունենալ։
Ներգաղթի վիզաների դիմողները, որոնց հարցազրույցները նշանակված էին ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում, էլեկտրոնային նամակներ են ստացել՝ տեղեկանալով, որ հանդիպումները հետաձգվում են, իսկ նոր ամսաթվի մասին իրենք կծանուցվեն ավելի ուշ։
Անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնային դատարանը չեղյալ է հայտարարել 75 երկրների քաղաքացիների համար երկարաժամկետ ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը: Դատարանը պարզել է, որ արգելքը խախտում է Կոնգրեսի կողմից հյուպատոսական ծառայություններին վիզաների վերաբերյալ տրված «իրավասությունն ու հայեցողությունը»։
Ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը սահմանվել է հունվարին 75 երկրների քաղաքացիների համար: Այն ազդել է Ռուսաստանից, ինչպես նաև Բրազիլիայից, Սոմալիից, Իրանից, Իրաքից, Եգիպտոսից, Նիգերիայից, Թաիլանդից, Եմենից և այլ երկրներից ստացված դիմումների վրա: Իշխանությունները կարծում են, որ այդ երկրներից դիմորդները ավելի հավանական է, որ իրավունք ունենան օգտվելու արտոնություններից:

