Ֆրանսիայի 80 դեպարտամենտում հայտարարվել է եղանակային վտանգավորության նախավերջին մակարդակ
13.08.2026,
17:37
Վտանգավորության նախավերջին (նարնջագույն) մակարդակ է հայտարարվել Ֆրանսիայի եվրոպական մասի 96 դեպարտամենտներից 80-ում
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Վտանգավորության նախավերջին (նարնջագույն) մակարդակ է հայտարարվել Ֆրանսիայի եվրոպական մասի 96 դեպարտամենտներից 80-ում։ Այս մասին են վկայում «Météo-France» Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հանրապետության որոշ շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կկազմի 38- 40 աստիճան։ Բացի այդ, 50 դեպարտամենտներում, որոնց մեծ մասը գտնվում է Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, անտառային հրդեհների բարձր ռիսկի պատճառով հայտարարվել է վտանգավորության նարնջագույն մակարդակ։
Ֆրանսիայի կառավարության գնահատականների համաձայն՝ այս ամառվա տաքության կրկնվող ալիքները Ֆրանսիայի վրա կարող են արժենալ «մոտ 10-15 միլիարդ եվրո»։

