Արևմտյան Եվրոպայում ջերմաստիճանային նոր ռեկորդ է սահմանվել

10.08.2026, 16:51
Արևմտյան Եվրոպայում արձանագրվել են դիտարկումների ողջ պատմության ամենաշոգ հունիսն ու հուլիսը
Արևմտյան Եվրոպայում ջերմաստիճանային նոր ռեկորդ է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Արևմտյան Եվրոպայում արձանագրվել են դիտարկումների ողջ պատմության ամենաշոգ հունիսն ու հուլիսը։ Եվրոպական Copernicus Climate Change Service ծառայության տվյալներով՝ տարածաշրջանում միջին ջերմաստիճանն այս ամիսներին կազմել է 21,62 °C, ինչը գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ռեկորդը։

Կլիմայի փոփոխությունն ու ուժեղ շոգը հանգեցրել են երկարատև երաշտի և մասշտաբային անտառային հրդեհների ամբողջ տարածաշրջանում, ինչպես նաև դարձել են հազարավոր մահերի պատճառ, հայտնում է Euronews–ը։

Copernicus-ի տվյալներով՝ աշխարհում միջին մակերևութային ջերմաստիճանը հուլիսին կազմել է 16,90 °C, ինչը այն դարձնում է դիտարկումների ողջ ժամանակահատվածում երկրորդ ամենաշոգ հուլիսը՝ 2024 թվականից հետո:

Գիտնականների կանխատեսումներով՝ մեծ է հավանականությունը, որ մինչև տարեվերջ 2026 թվականը կգերազանցի 2024-ին և կդառնա ամենաշոգ տարին կամ կմոտենա այդ ցուցանիշին։ Դա կարող է տեղի ունենալ արագացող մարդածին գլոբալ տաքացման և Խաղաղ օվկիանոսի առանձին շրջաններում ջրի ջերմաստիճանի պարբերական բարձրացում առաջացնող «Էլ Նինյո» հզորագույն երևույթի համատեղ ազդեցության պատճառով։