Ռեկորդային տաքություն Արկտիկայում. գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ (ՖՈՏՈ)

05.08.2026, 11:09
Մոլորակի ամենահյուսիսային շրջաններում գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ․ ՖՈՏՈ 
Ռեկորդային տաքություն Արկտիկայում. գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Մոլորակի ամենահյուսիսային շրջաններում՝ 80° հյուսիսային լայնությունից վեր, գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ՝ հասնելով մինչև +17 °C (Գրենլանդիայի Նորդ կայան), հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հատկապես ուշագրավ է Կանադայի Քլայդ բնակավայրում գրանցված +12.7 °C նվազագույն օրական ջերմաստիճանը։ Այս ցուցանիշը մեծ տարբերությամբ գերազանցել է տվյալ վայրում դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցված օդի ամենաբարձր գիշերային (նվազագույն) ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը, - գրել է Ազիզյանը Faceook-յան իր էջում։