ԱՄՆ նախագահը Իրանի հետ համաձայնության հասնելու լավ շանսեր է տեսնում
28.07.2026,
12:27
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության հասնելու լավ շանսեր կան
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության հասնելու լավ շանսեր կան։
Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը։
«Մենք լավ բանակցություններ ենք անցկացնում։ Կարծում եմ՝ լավ հնարավորություն կա, որ ինչ-որ բան կարող է ստացվել»,- հայտնել է նա լրագրողներին իր ինքնաթիռում՝ մեկնաբանելով հակամարտության կարգավորման հնարավորությունը։
Թրամփն ընդգծել է, որ, իր կարծիքով, Թեհրանն այժմ համաձայնում է բանակցություններին միայն այն պատճառով, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հզոր հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։
Նա հավելել է, որ եթե դիվանագիտական ջանքերը պտուղներ չտան, ԱՄՆ-ն կվերսկսի հարվածները։ «Այդ ժամանակ մենք կանենք այն, ինչ անում էինք մի քանի օր առաջ»,- նախազգուշացրել է նա։
Կարդացեք նաև. Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Իրան, իսկ ԻԻՀ-ում գտնվողներին՝ հեռանալ Հայաստանի տարածքով (ՔԱՐՏԵԶ)

