Ամերիաբանկի հաճախորդների թիվը գերազանցել է 900 հազարը, նպատակը՝ այս ցուցանիշը 1 միլիոնի հասցնելն է
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ամերիաբանկի հաճախորդների թիվը գերազանցել է 900 հազարը, բանկի նպատակն է մինչև 2026 թ.-ի վերջ այս ցուցանիշը հասցնել 1 միլիոնի, երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը։
«Վերջին 5 տարիների ընթացքում Ամերիաբանկի հաճախորդների բազայի միջին աճի տեմպը կազմել է 23,41%, իսկ վերջին երկու տարում բազան կրկնապատկվել է։ Հաճախորդների բազայի ընդլայնմանը զուգահեռ՝ էապես աճել է նաև թվային ակտիվությունը։ Մասնավորապես, վերջին 5 տարիների ընթացքում թվային տիրույթում ակտիվ օգտատերերի թիվն ամսական կտրվածքով միջինում աճել է 55,81%-ով»,- ասել է Բարսեղյանը։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինտեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

