ՌԴ–ն սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա, հայտնում են գերատեսչության կայքում։
«Պարտավորեցնում եմ ապահովել Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերքի ներմուծումը թույլ չտալու նկատմամբ վերահսկողությունը 2026 թվականի հուլիսի 27-ից», - ասվում է փաստաթղթում։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, 2026 թվականի հուլիսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կաթնամշակման ձեռնարկություններում անցկացված տեսչական ստուգումների արդյունքներով Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հուլիսի 27-ից կասեցնել ՀՀ բոլոր ձեռնարկություններից դեպի ռուսաստանյան ստացողներ կաթնամթերքի անասնաբուժական հավաստագրումը։

