Քիչ առաջ Մուրացանի փողոցի կրակոցների գործով 2 հետախուզվող է ձերբակալվել Դիլիջանում (ՎԻԴԵՈ)
24.07.2026,
00:24
Քիչ առաջ Դիլիջանում ձերբակալվել են Երևանի Մուրացան փողոցում տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողները. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Քիչ առաջ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրեր առաջ մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշենք, որ սույն թվականի հուլիսի 18-ին Երևանում՝ Մուրացան փողոցում կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ։
Հաջորդ օրը ՔԿ-ն հայտնել է, որ կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է:
«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,-նշել են ՔԿ-ից։

