Ողբերգական դեպք՝ Լոռիում. քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը

28.07.2026, 11:46
Նախօրեին առեղծվածային և ողբերգական դեպք է ունեցել Լոռու մարզում
Ողբերգական դեպք՝ Լոռիում. քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․    Նախօրեին առեղծվածային և ողբերգական դեպք է ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com-ը հայտնել է, որ Լոռու մարզում ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում երեխայի դի կա։

Կայքի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է քույրը։

«Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում ՔԿ-ից հայտնել են, որ նախաձեռնվել է քրվարույթ։
«Վանաձորում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,-նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ։