Եղվարդի ապօրինի հրաձգարանում մի ողջ զինանոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
27.07.2026,
17:43
Ոստիկանները Եղվարդի ապօրինի հրաձգարանում մի ողջ զինանոց են հայտնաբերել․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ քրեական ոստիկանները Եղվարդի ապօրինի հրաձգարանում մի ողջ զինանոց են հայտնաբերել, հայտնում են ոստիկանությունից։
Նշենք, որ հուլիսի 24–ին ոստիկանությունից հայտնել էին, որ ՆԳՆ քրեական ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի զենք և ռազմամթերք։ Մեկ անձ ձերբակալվել է։

