Երևանը ռուսաստանցիների խմբային ճանապարհորդությունների համար ամենատարածված հինգ ուղղություններից մեկն է

27.07.2026, 14:35
Երևանը ներառվել է 2026 թ.-ի ամռանը չորս և ավելի անձանցից բաղկացած խմբերով ճանապարհորդող ռուսաստանցիների շրջանում ամենահանրահայտ արտասահմանյան ուղղությունների լավագույն հնգյակում
Երևանը ռուսաստանցիների խմբային ճանապարհորդությունների համար ամենատարածված հինգ ուղղություններից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանը ներառվել է 2026 թ.-ի ամռանը չորս և ավելի անձանցից բաղկացած խմբերով ճանապարհորդող ռուսաստանցիների շրջանում ամենահանրահայտ արտասահմանյան ուղղությունների լավագույն հնգյակում։

Այս մասին են վկայում ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայության հետազոտության տվյալները։

Հայաստանի մայրաքաղաքին բաժին է ընկել մեծ խմբերով ձևակերպված արտասահմանյան հյուրանոցային ամրագրումների 3,2%-ը։

Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Ստամբուլը՝ 7,9% մասնաբաժնով, երկրորդը՝ Մինսկը (3,5%)։ Երևանն ու Անթալիան կիսել են հաջորդ հորիզոնականը (3,2%), իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Շանհայը (2,6%):

Հետազոտությունը հիմնված է OneTwoTrip-ի օգտատերերի կողմից 2026 թ.-ի ամռան համար կատարված հյուրանոցային ամրագրումների վերլուծության վրա։

Կարդացեք նաև. Մանասերյան․ Fitch-ի դրական կանխատեսումը Հայաստանի վերաբերյալ չափազանց լավատեսական է Ադրբեջանի կողմից հնարավոր ռիսկերի պատճառով