Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ կա ձերբակալված (ՖՈՏՈ)
24.07.2026,
14:16
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ քրեական ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Եղվարդ քաղաքում բացահայտվել է ապօրինի գործող հրաձգարան։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի զենք և ռազմամթերք։
Մեկ անձ ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։

