Կիբեռոստիկանությունը զգուշացնում է․ քաղաքացիները շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ–ից (ՖՈՏՈ)

24.07.2026, 12:29
Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ քաղաքացիները շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ Ճանապարհային ոստիկանությունից․ ՖՈՏՈ
Կիբեռոստիկանությունը զգուշացնում է․ քաղաքացիները շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ–ից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ քաղաքացիները շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ Ճանապարհային ոստիկանությունից։

«Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային Ոստիկանության» անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։

Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ. փոստը», – նշվում է Կիբեռոստիկանության հաղորդագրության մեջ։


Կարդացեք նաև․ Թմրամիջոցներ, զենք–զինամթերք, հետախուզվողներ․ ոստիկանությունը երկրի ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ (ՎԻԴԵՈ)